Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը սխա՞լ է

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը սխա՞լ է

Տարիներ շարունակ բժիշկները պնդում էին, որ որքան շուտ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այնքան լավ: Սակայն վերջին հետազոտութունները կասկածի տակ է դրել այս պնդումը, գրում է Associated Press-ը:

Նորվեգիայում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մամոգրաֆիայի արդյունքում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի 15-20%-ը կնոջ կյանքի ընթացքում չէին առաջացնելու ոչ մի խնդիր, սակայն այդ ուռուցքները այնուամենայնիվ հեռացվել են:

«Երբ կանայք կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն են անցնում, նրանք կարող են հայտնաբերել քաղցքեղի այնպիսի տեսակներ, որոնք նրան երբեք չէին վնասի: Եվ սա է քաղցկեղի վաղ ախտորոշման բացասական կողմը», - ասել է հետազոտության հեղինակներից մեկը:

Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, այստեղ կա մեկ այլ խնդիր. բժիշկները չեն կարող ասել, թե քաղցկեղի ո՞ր տեսակն է վտանգավոր, իսկ որն` անվտանգ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ